1286 դիտում
22:04 15-11-2014
Նիդերլանդների մասնագետները շարունակում են մալայզիական «Բոինգ»-ի բեկորների ուսումնասիրությունը
Դոնեցկի շրջակայքում կործանված «Բոինգ 777»-ի կործամնան հանգամանքների ուսումնասիրության նպատակով Դոնեցկ է ժամանել հոլանդացի մասնագետների լրացուցիչ խումբը, հայտնում է Itar Tass լրատվական գործակայությունը:
Մասնագետները հնարավորինս արագ կանցնեն աշխատանքների իրականացմանը` Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ: Ընդ որում, շրջանում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, մշտապես մարտական գործողություններ են ընթանում:
Ավիավթարի հետաքննությունն իրականացվում է Հոլանդիայի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Մալայզիայի և Բելգիայի ոստիկանության 35 աշխատակիցների հետ համատեղ:
Նշենք, որ «Malaysia Airlines» ավիաընկերության ինքնաթիռը, որը 2014թ-ի հուլիսի 17-ին Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, կործանվել էր Դոնեցկի մերձակայքում: Զոհվել էր 289 մարդ: Ինքնաթիռի կործանման վերջնական պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ վարկածի, այն կործանվել է հրթիռի հարվածից: Այն ժամանակ Կիևի իշխանությունը մեղադրել էր աշխարհազորայիններին: Ուրբաթ օրը ռուսական առաջին ալիքով հրապարակվեցին արբանյակային լուսանկարներ, որոնցում ցույց էր տրվում կործանիչ հրթիռի արձակումը: Ըստ պնդումների` դա հենց մալազիական ինքնաթիռի վրա հարձակումն էր:
Նմանատիպ նյութեր
963 դիտում
17:52 09-09-2014
Փորձագետները պահանջում են շարունակել Բոինգ-777-ի հետ կատարված աղետի ուսումնասիրությունը
1497 դիտում
18:16 16-11-2014
Մալայզիական «Բոինգ»-ի մնացորդներն ուղարկվել են Խարկով
997 դիտում
17:10 21-04-2015
Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի բեկորների որոնումներն ավարտվել են
Այս բաժնից
1081 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4009 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1114 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին