211652_close_icon
views-count3212 դիտում article-date 10:11 18-11-2014

Աշխարհում առաջին՝ ջրածնով շարժիչով ավտոմեքենան վաճառքի կհանվի դեկտեմբերին՝ Ճապոնիայում

Դեկտեմբերի 15-ին Ճապոնիայում վաճառքի կհանվի Toyota ըկերության արտադրած աշխարհում ջրածնով աշխատող շարժիչով առաջին ավտոմեքենան, հաղորդում է TASS գործակալությունը: Ավտոմեքենան կարժենա շուրջ 62,000 ԱՄՆ դոլար: Եվրոպայում և ԱՄՆ-ում այն վաճառքի կհանվի հաջորդ տարվա ամռանը: Իսկ Ճապոնիայում ընկերությունը հույս ունի մինչև 2014 թվականի վերջը վաճառել շուրջ 400 Mirai մակնիշի ավտոմեքենա՝ այն ակնկալիքով, որ երկրի կառավարությունը խոստացել է սուբսիդավորման համար յուրաքանչյուր գնորդին հատկացնել 17,000 ԱՄՆ դոլար: Ըստ ընկերության՝ Mirai-ի շարժիչի համար օգտագործվում է բացառապես ջուր և վտանգավոր ոչ մի արտանետում չի լինի դեպի մթնոլորտ: Մեքենայի բաքը լիցքավորվում է 3 րոպեի ընթացքում, որը կբավականացնի մեքենան 650 կմ հեռավորություն անցնելու համար:

Նմանատիպ նյութեր