211652_close_icon
views-count2761 դիտում article-date 11:25 20-11-2014

Արթուր Մալոյանը արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը

Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը ևս մեկ անգամ արձագանքել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ Մալոյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա: Նշենք, որ Ֆուտբոլիստը Տուլայի «Արսենալ»-ի պաշտոնական կայքի միջոցով զառանցանք էր անվանել ՀՖՖ նախագահի հայտարարությունը: «Ես ինձ չեմ երևակայում և հաճախ մարզումից տուն եմ վերադառնում երթուղայինով: Իսկ այնտեղ խոսում են Porshe-ի մասի՞ն… Միգուցե միանգամից Veyron: Վեց անգա՞մ... Ինչո՞ւ ոչ, 10 միանգամից: Բազա՞ր… իսկ տղաները տեղյակ էլ չեն: Այնտեղ, որտեղ ես ծնվել եմ՝ դա անում են շուկայում: Դա խաբել է անվանվում: Այդ դեղին լուրը որևէ մեկին ձեռնտու է: Մի շեղեք ինձ ֆուտբոլից: Մեզ թիմի հետ անհրաժեշտ է դուրս գալ մրցաշարային աղյուսակի նկուղից»,- իր Instagram-ի էջում գրել է Մալոյանը:

Նմանատիպ նյութեր