211652_close_icon
views-count3876 դիտում article-date 12:01 20-11-2014

Արթուր Մալոյանը շփոթել է զառանցողներին. ՀՖՖ

ՀՖՖ պաշտոնական կայքը արձագանքել է Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մալոյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա: Ֆուտբոլիստը իր հերթին Տուլայի «Արսենալ»-ի պաշտոնական կայքի միջոցով զառանցանք էր անվանել ՀՖՖ նախագահի հայտարարությունը: «Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը մեդիայի միջոցով զառանցանք և անհեթեթություն անվանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ այդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա, իրականում անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին: Այս ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի և հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքը՝ երազած «Պորշ»-ը, Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշ»-ը, այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել: Այլ մանրամասներ այս պահին չբացահայտենք, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի և ոմանց հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա: Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնվել են բավարարել հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու, իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշների: Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին և հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ և միշտ այդպես է լինելու»,- նշվում է ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր