211652_close_icon
views-count10165 դիտում article-date 15:27 20-11-2014

Պաշտպանության նախարարը՝ ԼՂՀ ՄԻ-24 ուղղաթիռի օդաչուներին վերադարձնելու մասին. նա հանդիպել է օդաչուների ծնողների հետ

Կարծում ենք՝ մեր հարեւանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրեն թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը եւ այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն եւ տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով հայկական խոցված ուղղաթիռում գտնվող օդաչուներին վերադարձնելու մասին: Անդրադառնալով օդաչուներին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխարինելու ադրբեջանցիների առաջարկին՝ ասաց. «Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան։ Այդ հարցը պետք է ուղղել ԼՂՀ ղեկավարությանը»,- ասաց Սեյրան Օհանյանը: Ավելացրեց նաև, որ երեկ հանդիպել է ուղղաթիռի 3 օդաչուների հայրերի հետ, համբերություն մաղթել նրանց, նաեւ հորդորել, որ սպասեն, մինչեւ դիվանագիտական ճանապարհով կարողանանք հարցը լուծել: «Երեք անդամների ընտանիքների հետ համապատասխան աշխատանք է կատարվել, հանրապետության նախագահի հետ մենք գտնվել ենք Արցախում, օդաչուների ընտանիքներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը»,-ավելացրեց նախարարը։

Նմանատիպ նյութեր