832 դիտում
16:28 20-11-2014
Օմբուդսմենի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության միջև Պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Զահիդուլ Հյուքի կողմից:
Հուշագրով նախատեսվում է համագործակցության խորացում քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել Օմբուդսմենի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Կողմերը մեծապես կարևորել են երկուստեք համագործակցության խորացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ուժեղացնել համագործակցությունը Օմբուդսմենի երևանյան ու մարզային գրասենյակների և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
19:29 26-11-2021
ԿԳՄՍՆ-ի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»