1341 դիտում
23:50 20-11-2014
Կներկայացվի 10 լեզուներով թարգմանված «Աբու Լալա Մահարի» պոեմը
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը կազմակերպում են գրական-երաժշտական միջոցառում, որը կարելի է բնորոշել որպես լեզուների տոն։
Այն կրում է «Իսահակյանական խոսքը թարգմանչական արվեստում» խորագիրը։ Միջոցառման շրջանակներում կներկայացվեն հայ մեծանուն գրող Ավ․ Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» քնարական պոեմը՝ թարգմանված 10 լեզուներով և «Լիլիթ» պատմվածքը՝ հունարեն տարբերակով։
Ընթացքում կներկայացվեն նաև Ավ․ Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված երգեր և հայկական ազգագրական պարեր։
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը 15:30՝ ԵՊԼՀ մեծ դահլիճում:
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
15:08 03-04-2014
Լույս է տեսել հասարակական քաղաքական գործիչ Վարդան Գրիգորյանի «ՍևաԴար» պոեմը՝ առանձին գրքով
4148 դիտում
20:48 23-01-2016
Մահարուն փրկող հրեշտակը՝ Անտոնինա Մահարի. Արայ Զարգարեան (Էսսե)
Այս բաժնից
895 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
769 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
667 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին