211652_close_icon
views-count1542 դիտում article-date 09:48 21-11-2014

Դավութօղլուի ավտոշարասյունն Իրաքում վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վթարի է ենթարկվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ուղեկցող ավտոշարասյունը: Ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Բաղդադի Իբն Սինայի հիվանդանոց են տեղափոխվել Դավութօղլուին սպասարկող անձնակազմից 2 հոգի: Գործակալության տվյալներով՝ վթարի մեղավորը եղել է Թուրքիայի վարչապետի ուղեկցող ավտոմեքենաներից մեկի վարորդը, ով կորցրել է մեքենայի կառավարումը:

Նմանատիպ նյութեր