Զոհվածի հայրը աթոռը նետում է վճիռը կարդացող դատավորի վրա. տեսանյութ
Նիդերլանդների դատարաններից մեկում լսումների ժամանակ՝ տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհի հայրը աթոռը նետել էր վճիռը կարդացող դատավորի ուղղությամբ:
Նրան «դուրս էին հրավիրել» անվտանգության աշխատակիցները: Դատավորը չէր տուժել:
Բանն այն է, որ վճիռը ավելի քան մեղմ էր՝ 3 անձանց մահվան պատճառ դարձած մոտոցիկլավարի համար, ով վրաերթի էր ենթարկել 3 հոգու՝ ընթանալով 120 կմ/ժ արագությամբ:
Վրաերթի ենթարկվածներից երկուսը զայրացած տղամարդու տարեց ծնողներն էին, իսկ երրորդը՝ նրա 2-ամյա դուստրը:
Հանցագործը դատապարտվել էր 160 ժամ աշխատանքների:
Նշենք, որ Նիդերլանդներում հարկերը չվճարելու համար անգամ դատապարտում են 6 տարվա ազատազրկման: