20693 դիտում
18:58 23-11-2014
Շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Prado-ն, BMW-ն և Toyota Corolla-ն. շտաբի պետն ու դասակի հրամանատարը հիվանդանոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Աարագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Կարապետյանի վարած Toyota Prado մակնիշի 07 DV 077 համարանիշի, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Մարգարյանի վարած BMW մակնիշի 10 QQ 55 համարանիշի և Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Եղոյանի վարած Toyota Corolla մակնիշի 86 OV 086 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Corolla –ի վարորդ Ա. Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Շիրակի մարզի Աղին գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Սարգսյանը, ով պարզվում է՝ եղել է Toyota Corolla-ի ուղևորը:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Toyota-ի վարորդ Ա. Եղոյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ նրա ուղևոր, հոսպիտալ տեղափոխված Ա. Սարգսյանը՝ աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ շտաբի պետ, կոչումով զինվորական մայոր է:
Նախնական տվյալներով TOYOTA PRADO մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.200.000 ՀՀ դրամ, իսկ TOYOTA COROLLA մակնիշի մեքենայինը՝ 1.600.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, TOYOTA PRADO մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 120.000 ՀՀ դրամ, իսկ TOYOTA COROLLA մակնիշի մեքենայինը՝ 91.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+