831 դիտում
19:38 24-11-2014
Աշխարհահռչակ ալտահար Մաքսիմ Նովիկովը կժամանի Երեւան
Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը կհյուրընկալի աշխարհահռչակ ալտահար Մաքսիմ Նովիկովին: Սպասվում է հետաքրքիր հանդիպում՝ հագեցած երաժշտական կատարումներով, ֆիլմի ցուցադրությամբ:
Կհնչեն Պավել Կարմանովի, Վաչե Շառաֆյանի, Ռոբերտ Շումանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մաքսիմ Նովիկովի հետ երեկոն կհարստացնեն դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և երգչուհի Աննա Մայիլյանը:
Կցուցադրվի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի «Սոնատ-Երգ» ֆիլմը` Մաքսիմ Նովիկովի մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա կլինեն երաժշտի հայաստանյան ընկերները, ճանաչված անհատներ՝ գրող Ռուբեն Հովսեփյանը, կոմպոզիտորներ Էդուարդ Հայրապետյանը և Վաչե Շառաֆյանը, ռեժիսոր և սցենարիստ Դավիթ Բաբայանը, երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը և ուրիշներ: Մուտքն ազատ է:
Նմանատիպ նյութեր
4098 դիտում
14:12 12-07-2017
Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
Այս բաժնից
712 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
535 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1078 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից