14102 դիտում
11:28 24-11-2014
Մահվան ելքով վրաերթ՝ «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց. քննիչը դեպքի վայր ժամանեց ուշացումով. նա հայտնվել էր խցանման մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 62-ամյա Ցոլակ Օլթինյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՕT 953 համարանիշի ավտոմեքենայով Ավանի Աճառյան պողոտայի «Այգի» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գիշերը՝ ժամը 01:40-ի սահմաններում, նա հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ուշացումով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի ուշացման պատճառը կայանում էր նրանում, որ արդեն 2 օր է՝ քննիչները վթարի վայրեր են ժամանում իրենց անձնական օգտագործման մեքենաներով և շատ դեպքերում հայտնվում են խցանման մեջ, իսկ նախկինում նրանք դեպքի վայր էին ժամանում ՃՈ ավտոմեքենաներով:
Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն պարզում են վրաերթի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+