211652_close_icon
views-count15941 դիտում article-date 17:36 22-10-2014

Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. քննիչը ուշացումով ժամանելով դեպքի վայր` իր հետ տարել է վարորդի

Ասյօր` հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:25–ի սահմաններում Թևոսյան փողոցում Երևանի բնակիչ, 63-ամյա Սեյրան Մանուկյանը վարելով Ford Transit մակնիշի 017 SԼ 64 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե պատնեշին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit –ի ուղևորուհին, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ հետազոտվելուց հետո նա դուրս է գրվել: Վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Աշոտ Վարդանյանն ու տեսուչ Հովհաննես Սոֆոյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանը, ով` ըստ հավաքվածների, վթարի վայր է ժամանել ուշացումով և մի քանի րոպե մնալով դեպքի վայրում, ինչ-որ թղթեր “խզբզել”, վարորդի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը վերցնելով` հեռացել դեպքի վայրից, ասելով. ”Դակումենտներիդ պատճեն կանեմ, խաբար կանեմ` կգաս": Ֆոտոլրագրողը հայտնում է որ նշված ավտոմեքենան հաշվառված է 1-03 շտաօգնության կայանի հաշվեկշռում, ուղևորուհին էլ` շտապօգնության բժշկուհի է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում շտապօգնության վարորդ Ս. Մանուկյանը հայտնեց, որ իրենք կանչով մեկնում էին հասցե, սակայն նշված հատվածում ինչ-որ մեքենա վթարային իրավիճակ էր ստեղծել և փախցնելով նշված մեքենայից` բախվել է բորդյուրին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր