211652_close_icon
views-count1658 դիտում article-date 20:18 24-11-2014

Կամչատկայում 9 տոննա ձկնկիթ է ոչնչացվել

Կամչատկայում ոչնչացրել են ավելի քան 9 տոննա սաղմոնի ձկնկիթ, որում պարունակվել է ուրոտրոպին նյութը: Ապօրինի արտադրամասը հայտնաբերվել է Ելիզովե քաղաքում: Այն պատկանել է քաղաքացիներից մեկին եւ գործել սեփական տան նկուղում: Սեփականատերը վստահեցրել է, որ ձկնկիթն օգտագործել է բացառապես գյուղատնտեսական նպատակներով: Սակայն ձկնկիթը ոչնչացվել է, քանի որ ուրոտրոպինը արգելված, վտանգավոր հավելում է, որն օգտագործվում է ապրանքի պիտանելիության ժամկետը երկարացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր