211652_close_icon
views-count1144 դիտում article-date 20:47 05-12-2023

Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ և ձկնկիթ

 Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունը Երևանի փողոցներից առգրավել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հիշեցնեմ, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ
տարածքում»,- նշել է Կոստանյանը։

Նմանատիպ նյութեր