1793 դիտում
22:44 24-11-2014
Վանաշեն գյուղի ոռոգման ջրի խնդիրը կլուծվի. մարզպետ
Նոյեմբերի 21-ին Վանաշեն համայնքում Արտաշես Գրիգորյանը մեկ տարվա աշխատանքների մասին հաշվետվություն տվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայությամբ:
Արարատի մարզի Վանաշեն համայնքում կոպճապատվել են ճանապարհները, ապահովված է գիշերային լուսավորվածությունը: Համայնքում մշտապես նշում են պետական, ազգային, ժողովրդական ու հոգևոր տոները: Սակայն գյուղն ունի նաեւ խնդիրներ:
Ինչպես տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը, համայնքում քայքայված է խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցը, կեղտաջրերը կուտակվում են՝ անհրաժեշտ խողովակների բացակայության պատճառով, դպրոց-մանկապարտեզ 400մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատման կարիք ունի, մշակույթի տունը, ինչպես նաև դպրոցի մի հատվածը սպասում են հիմնանորոգման:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նշել է, որ առաջնահերթության սկզբունքից ելնելով` կլուծվեն համայնքի հիմնախնդիրները: Կառավարության միջոցներով և տարբեր ծրագրերով աստիճանաբար գյուղը կձերբազատվի հիմնախնդիրներից: Մարզի ղեկավարը ընդգծել է, որ Վեդիի ջրամբարի կառուցումով, որը ՀՀ նախագահի անմիջական հսկողությամբ է իրականացվում, կլուծվի նաև ոռոգման ջրի հիմնախնդիրը:
Նմանատիպ նյութեր
1475 դիտում
17:31 15-09-2014
Ոռոգման ջրի դեֆիցիտ. Արմավիրի մարզում ջրի խնդիրը դարձել է գլխացավանք. տեսանյութ
27567 դիտում
20:33 05-06-2017
«Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի». Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչների ոռոգման ջրի խնդիրը լուծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
739 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
565 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1108 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից