211652_close_icon

Արդյոք վստա՞հ եք, որ սա բրիտանական հատուկ ծառայությունների, կամ նույն այդ խաղաղապահ կորպուսի պրոյեկտը չէ՝ Մատենադարանում պահվող փաստաթղթերին տիրանալու համար․ Արթուր Թովմասյան

views-count4291 դիտում article-date 13:21 18-07-2023
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում բրիտանական դեսպանատանը կից գործում է այսպես կոչված խաղաղապահների կորպուս, որի հետևորդները մինչև 300 հազար մարդ է: Ըստ տարբեր աղբյուրների, կորպուսի հետևորդների մեծամասնությունը տարբեր աղանդների ներկայացուցիչներ են։ Այս կորպուսում կան նաև մարտական ​​ջոկատներ, որոնք պատրաստ են 30 արցաթի դիմաց հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային արժեքների կամ Մատենադարանի վրա, որտեղ լուրջ փաստաթղթեր են պահվում, և որոնց տիրանալու համար երկար ժամանակ որս է հայտարարել բրիտանական դեսպանատունը: Քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը պատահական չի համարում արքայազն Չարլզի Հայաստան այցելելիս Մատենադարան և Էջմիածին արված այցը։ 

Հայաստանը համաշխարհային արժեքավոր արխիվների խոշորագույն կրողներից մեկն է։ Քչերն են հասկանում և գիտակցում, որ Մատենադարանը միայն Հայաստանի սեփականությունը չէ, այլ աշխարհի համար շատ լուրջ ռեսուրս է:

Երեկ, Մատենադարանի տնօրեն է նշանակվել մի անձ, ով աշխատել է ԿԳՄՍ-ը նախարարի տեղակալ, հիշեցնեմ՝ որ նախարարը հայտնի է իր ապազգային դրսևորումներով (լինքը քոմենթում):
Հիմա հարց, արդյոք վստա՞հ եք, որ սա բրիտանական հատուկ ծառայությունների, կամ նույն այդ խաղաղապահ կորպուսի պրոյեկտը չէ՞, Մատենադարանում պահվող փաստաթղթերին տիրանալու համար: 
Զգոն է պետք լինել, թշնամին շտապում է և գործում է արագ»։
 

Նմանատիպ նյութեր