1842 դիտում
18:58 25-11-2014
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի պետական ծրագրին:
Մարզպետներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը եւ նշել, որ այն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը, արձանագրվել են տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ: Միաժամանակ նշվել է, որ ծրագիրն ունի սոցիալական ուղղվածություն, քանի որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունենում մատչելի գնով ձեռք բերել բարձրորակ պարարտանյութ եւ դիզվառելիք, ստանալ բարձրակարգ սերմացու: Այդ համատեքստում, խորհրդակցության մասնակիցները կարեւորել են ծրագրի շարունակականությունը: Վարչապետը հանձնարարել է, հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված որոշ թերություններ, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ ծրագիրը հետագայում առավելագույնս համակարգված կազմակերպելու համար:
Քննարկվել են նաեւ մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր եւս:
Նմանատիպ նյութեր
772 դիտում
16:11 26-12-2014
Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
1442 դիտում
17:00 26-05-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ
3136 դիտում
20:50 31-07-2018
Նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Այս բաժնից
748 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
574 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1114 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից