211652_close_icon
views-count1160 դիտում article-date 12:57 26-11-2014

Դանակի սպառնալիքով հափշտակել է գումար և ոսկյա շղթա

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեի մոտից բաժին են հրավիրել 1975 թ. ծնված Ռոբերտ Խ.-ին, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Կորյունի փողոցում իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է 7.000 դրամ և 27 գրամ քաշով ոսկյա շղթա` պատճառելով 400.000 դրամի վնաս: Նոյեմբերի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, ժամը 15.10-ին, Ս.Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կամո Ա.-ին: Կամո Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր