2246 դիտում
10:26 30-12-2014
Իվանիշվիլիի զարմիկը Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ գաղտնի բանակցում է Մոսկվայի հետ. Fresh News
Fresh News-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի զարմիկը՝ Ուչա Մամացաշվիլին, մոսկովյան իշխանությունների հետ գաղտնի բանակցություններ է վարում Մոսկվա-Սուխումի-Թբիլիսի-Երևան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ:
Ինչպես հաղորդում է Georgia Online-ը, այդ մասին Fresh News-ին հայտնի է դարձել իր գաղտնի աղբյուրից: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ բանակցությունները տարվում են ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական օգնական Վ. Սուրկովի հետ:
Երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շուրջ լուրեր սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ այս տարվա նոյեմբերին Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքվեց դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
21:12 01-07-2023
Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում. Ղարիբաշվիլի
1862 դիտում
13:12 25-11-2014
Առանց Թբիլիսիի հնարավոր չէ վերականգնել Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային ճանապարհը. Վրաստանի ԱԳՆ
Այս բաժնից
730 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
652 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1075 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը