211652_close_icon
views-count1132 դիտում article-date 19:33 26-11-2014

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Նոյեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, խոսեց ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի ու արդյունքների, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափով կատարված ու ծրագրված աշխատանքների մասին: Կարեն Նազարյանն անդրադարձավ նաև 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին։

Նմանատիպ նյութեր