211652_close_icon
views-count812 դիտում article-date 17:43 02-04-2015

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Մարտի 31-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը: Կարեն Նազարյանը ներկայացրեց ԵՄ հետ իրավական նոր փաստաթղթի շուրջ անցյալ տարեվերջից մեկնարկած մտքերի փոխանակման արդյունքները: Նա կարևորեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացն՝ ընդգծելով համաեվրոպական արժեքներին հավատարմության և բարեփոխումներում գրանցած առաջընթացի հիման վրա տարբերակված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր