1390 դիտում
15:01 27-11-2014
Տնտեսվարողները կաշխատեն առավել նպաստավոր պայմաններում
յսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, և դա նաև մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2015թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացված 367 առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին: ՀՀ պետական կառավարման մարմինները մեկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն պետք է ներկայացնեն առաջարկություններ՝ ամփոփաթերթում արտահայտված կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, իսկ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը ամփոփաթերթի հետ՝ ՀՀ կառավարության աշխատակազմ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է ապահովել նախագծի և ամփոփաթերթի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ Ազգային ժողով՝ ԱԺ-ում քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ:
Նմանատիպ նյութեր
1136 դիտում
15:51 08-10-2015
Առավել նպաստավոր պայմաններ՝ սահմանամերձ համայնքներում տնտեսական գործունեության ակտիվացման համար
5209 դիտում
10:33 09-11-2020
Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել. մեր զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր. ՊԲ
Այս բաժնից
661 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
805 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
796 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան