Ոչխարները բրիտանացի հովվին օգնել են ամուսնության առաջարկ անել
Մեծ Բրիտանիայի հարավում բնակվող մի հովիվ իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել ոչխարների միջոցով: Այն, ինչ պետք է ասեր խոսքերով, նա կարմիր ներկով գրել է ոչխարների վրա:
Յուրօրինակ սիրո խոստովանության լուսանկարը Twitter-ում հրապարակել է հովվի ոստիկան-ընկերը եւ գրել, որ աղջիկը ընդունել է ամուսնության առաջարկը: