211652_close_icon
views-count931 դիտում article-date 08:43 28-11-2014

«Ժառանգականներ»-ը հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է, որ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը և մի շարք այլ «Ժառանգականներ», հրապարակավ հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին, մասնավորապես եռյակի շրջանակներում համատեղ գործունեությանը: Սակայն, Րաֆֆիի հայտարարություններով, , հիացած չէ նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում նա խուսափել է իր կարծիքը հայտնել իր կուսակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ և առաջարկել է Րաֆֆիի հետ կապված բոլոր հարցերն ուղղել հենց նրան: Նա ասել է, որ ավելի ճիշտ է՝ պահպանել կուսակցական կարգապահությունը: Ակնհայտ է, որ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ Րաֆֆիի հետ, սակայն զուտ «կուսակցական կարգապահությունից» ելնելով՝ իր կարծիքը հրապարակավ չի արտահայտվում, ի տարբերություն նույն Փոստանջյանի, որն ըստ Ա. Մարտիրոսյանի՝ «օգտվում է ազատությունների ավելի լայն շրջանակից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր