946 դիտում
11:06 28-11-2014
Դեսպան Մելիքյանն Արգենտինայի նախագահի կողմից պարգևատրվել է Մեծ խաչի աստիճանի մայիսյան շքանշանով
Նոյեմբերի 26-ին Արգենինայի արտաքին գործերի նախարարության «Սան Մարտին» պալատի ոսկեզօծ դահլիճում հայ-արգենտինական միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ուղղված գործունեության համար Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆենրնանդես դե Կիրչների կողմից պարգևատրվեց Արգենտինայի Մեծ խաչի աստիճանի մայիսյան շքանշանով:
Արարողությանը ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդո Սուայինը, Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդո Սուայինը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակին՝ նա նշեց, որ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո, զարգացավ քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Բարձր գնահատելով հայ համայնքի դերն ու նշանակությունը Արգենտինայի, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում` նախարարի տեղակալն ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ հայերը դարձել են երկրի հասարակության անբաժանելի մասնիկը և իրենց արժեքավոր ներդրումը բերել Արգենտինայի զարգացման գործում:
Դեսպան Մելիքյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրչներին՝ նման բարձր պարգևի արժանացնելու համար։ Անդրադառնալով ս/թ. հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արգենտինա կատարած պաշտոնական այցին՝ դեսպանը բարձր գնահատեց երկկողմ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
Դեսպանը նշեց, որ Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ և գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր, դառնալով երկրի արժանավոր և օրինապաշտ քաղաքացիներ, այսօր նույնպես իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ և թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։
Արարողության ավարտին տեղի ունեցավ ընդունելություն:
Նմանատիպ նյութեր
12886 դիտում
17:06 17-03-2016
Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով
Այս բաժնից
790 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
733 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
850 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին