211652_close_icon
views-count1063 դիտում article-date 11:39 28-11-2014

Վենեսուելայի նախագահ Մադուրոն խոստանում է վերադարձնել նավթի նախկին գինը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գտնում է, որ արդար է 1 բարել նավթի դիմաց 100 ԱՄՆ դոլար գնի մակարդակը և խոստացել, որ ջանքեր չի խնայի նավթն այդ գնին վերադարձնելու ուղղությամբ, հաղորդում է վենեսուելական Noticias24-ը: «Առայժմ մեզ չի հաջողվում հասնել նավթի արդյունահանման ծավալների կրճատման, սակայն մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ այնքան ժամանակ, մինչև որ գներն իրենց արդար մակարդակին վերադարձնենք, այն է՝ 1 բարել նավթի դիմաց՝ 100 ԱՄՆ դոլար»,-մեջբերում է գործակալությունը Մադուրոյի խոսքերը: Նախօրեին ՕՊԵԿ-ի անդամ երկրները (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հայտարարեցին, որ նավթի ներկայիս արդյունահանման մակարդակը կպահպանվի մինչև 2015 թվականի հունիսը, ինչից հետո նավթի գինն ընկավ միանգամից մի քանի կետով՝ սահմանելով վերջին 4 տարիների ամենացածր ռեկորդը՝ 1 բարելի դիմաց 72$:

Նմանատիպ նյութեր