211652_close_icon
views-count1967 դիտում article-date 11:59 16-03-2014

Նախագահ Մադուրոն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «չկատակել Վենեսուելայի հետ»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ աշխարհը սատարում է երկրի իշխանություններին և կոչ է արել Միացյալ Նահանգներին «չկատակել Վենեսուելայի հետ»: Այս մասին հաղորդում է El Universal-ը: «Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք սիրում ենք խաղաղությունը, բայց մեր զինվորականներն անում են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն մեր երեխաներին և թոռներին»,-ասել է Մադուրոն, ավելացնելով, որ Հարավային Ամերիկան, նրա կարծիքով միշտ կլինի «գերեզման Ամերիկական կայսրության համար»: Բացի այդ նախագահը կրկին դիմել է երկրի ընդդիմությանը և նրանց մեղադրել երկրում առաջացած ճգնաժամի համար: Պարզ է դարձել, որ բախումների հետևանքով Վենեսուելայում զոհվել են 28 մարդ: Ավելի վաղ Վենեսուելայի արտգործնախարար Էլիս Հաուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին մեղադրել է երկրում կոնֆլիկտ հրահրելու մեջ և նրան է մեղադրել փողոցային բախումների և զոհերի համար:

Նմանատիպ նյութեր