1244 դիտում
20:44 28-11-2014
Տեղի ունեցավ պետական բժշկական համալսարանի 50-րդ ուսանողական փառատոնը
Նոյեմբերի 28-ին Երեւանի պետական բժշկական համալսարանն անցկացրեց 50-րդ հոբելյանական ուսանողական փառատոնը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։
Միջոցառման ընթացքում բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգեւատրվեցին փառատոնի հիմնադիրներ Ա. Ազնավուրյանը, Ա. Ենգիբարյանը եւ Դ. Խուդավերդյանը։ Բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը բժշկական համալսարանի ոսկե մեդալով պարգեւատրեց նաեւ ուսանողական խորհրդարանի նախկին նախագահ Կարեն Ակոպյանին։
Պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը։ Ելույթ ունեցան բուհի «Մեդունի» էստրադային երգի եւ պարի համույթները, ՈՒՀԱ թիմի անդամները։
Նմանատիպ նյութեր
9882 դիտում
22:06 24-05-2017
Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է «Ուսանողական գարուն-2017» փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
790 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
733 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
850 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին