211652_close_icon
views-count1232 դիտում article-date 13:11 01-12-2014

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր և խոսվում այն մասին, թե ինչպիսի մեծ սպառնալիք է մարդկությանն ուղղված մեծագույն այս չարիքներից մեկը: 1981 թվականի հունիսի 5-ին հիվանդությունը հայտնաբերեց ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը և անվանեց այն ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ): Այն հիվանդության որոշակի արտահայտությունների ամբողջություն է։ ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը սկսվեց նշվել 1988 թվականի դեկտեմբերի 1-ից այն բանից հետո, երբ աշխարհի տարբեր պետությունների առողջապահության նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ համբերատարության և ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցում տեղեկատվության փոխանակման կոչ արվեց:

Նմանատիպ նյութեր