1512 դիտում
10:45 02-12-2014
Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը՝ Հայաստանում. տեսանյութ և լուսանկարներ
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերությունները և համատեղ աշխատանքի վերածված համագործակցությունը, որն արդեն լուրջ արդյունքներ է տվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն համոզմունք հայտնեց, որ հայ և վրացի իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Ալեքսանդր Չիկաիձեին նվիրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը և պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4566 դիտում
17:46 24-02-2018
Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Էջմիածնում . ՖՈՏՈՇԱՐՔ
4000 դիտում
17:09 16-07-2018
Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանում է Վրաստանի օմբուդսմանի գլխավորած պատվիրակությունը
Այս բաժնից
958 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ
1240 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2260 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել