Ահաբեկիչները փորձել էին պայթեցնել երկնաքերը, որտեղ գտնվում էր Օփրա Ուինֆրիի հեռուստաստուդիան
Ամերիկյան իրավապաշտպան Judicial Watch ընկերությունը հայտնել է, որ 2009թ-ին պլանավորվել էր ահաբեկչություն Չիկագոյում գտնվող հայտնի երկնաքեր Sears Tower-ի վրա, ուր գտնվում էր հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի ստուդիան:
Ահաբեկիչները փորձել էին ռումբերը Չիկագո տեղափոխել վագոնով, բայց ոստիկանությանը հաջողվել էր ձայնալսել նրանց ծրագիրը:
Էքստրեմիստները այդ ժամանակ ցանկացել էին պայթյուններ իրագործել՝ ի նշան բողոքի՝ Իրաք և Աֆղանստան
ԱՄՆ-ի զորքերի ներխուժման համար:
Ահաբեկչության պլանավորմանը մասնակցել էր 6 մարդ, նրանցից եկուսը Տեխասի նահանգի բնակիչներ էին, որ մինչ այժմ իրենց պատիժն են կրում բանտախցում: