Կրասնոդարում գողը քնել է հանցանքի վայրում
Կրասնոդար քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է հանցանքի վայրում քնած գողին: Բնակարաններից մեկի տիրուհին տուն գալով՝ հայտնաբերել է բազմոցին քնած անծանոթ տղամարդու, վախացել է եւ ոստիկանություն զանգահարել:
Վերջինիս աշխատակիցները պարզել են, որ տղամարդը բնակարան էր ներխուժել գողության նպատակով եւ հափշտակել 5000 ռուբլի: Տարօրինակ է, բայց գումարը գտնելուց հետո գողը խանութից մթերքներ է գնել, հետ եկել բնակարան, ընթրել եւ քնով անցել:
Պարզվել է, որ տղամարդը նախկինում էլ է բնակարանային գողություններ կատարել: