211652_close_icon

Վրացական «ռազբորկաներ»՝ Ուկրաինայում

views-count2205 դիտում article-date 15:00 03-12-2014
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեկնաբանելով այսօր նախատեսված Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Ուկրաինա, հայտարարել է, որ Ղարիբաշվիլիի նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որպեսզի Ուկրաինայի կառավարություն մուտք գործեն Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները: «Նրանց մոտ հիմա կրակ է բոցկլտում, և այդ կրակը վառել է այն «իմաստուն» մարդը… Նրանք չէին հիշում Ուկրաինան, երբ այն ռմբակոծվում էր, երբ ուկրաինական տարածքները տարանջատում էին, երբ մեր վրացիները արյուն թափեցին Ուկրաինայի համար, և Պորոշենկոն հետմահու հերոսի կոչում շնորհեց Դաթո Կիպիանիին»,-ասել է Սաակաշվիլին: Վերջինիս խոսքով՝ Վրաստանի կառավարությունը փորձում է Ուկրաինային ներքաշել իր քաղաքական ինտրիգների մեջ:

Նմանատիպ նյութեր