211652_close_icon

«Ռազբորկաներ» ՀՀԿ-ում. կուսակցական գանձարանից անիմաստ փողեր են ծախսվել. «Չորրորդ իշխանություն»

views-count10581 դիտում article-date 09:59 25-04-2017
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում ներկուսակցական թեժ «ռազբորկաները» շարունակվում են, մասնավորապես, հիմնականում քննարկվում է, թե քարոզարշավի համար թեկնածուներից ո՞վ որքան գումար է ստացել կուսակցական գանձարանից, որքան ձայն է խոստացել և որքան է բերել: Ու քանի որ շատ դեպքում ծախսված փողը ավելի շատ է եղել, քան ստացված ձայները, հիմա ՀՀԿ-ականներից մեկ դրամի ճշգրտության հաշիվ են պահանջում: Հատկապես թեժ են «ռազբորկաները» Երևանում, քանի որ այստեղ նաև ավագանու ընտրություններ են, և որպեսզի այս ընտրություններում աննպատակ ու անիմաստ գումարներ չծախսվեն (գոնե կուսակցական գանձարանից) փորձում են հաշիվ տեսնել ու իրողությունները բացահայտել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր