2827 դիտում
17:34 03-12-2014
Բացահայտվել են Վանաձորի թիվ 24 դպրոցում տեղի ունեցած դանակահարության մանրամասները. կասկածյալը ձերբակալվել է
Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության
մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 15:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Տիգրան Գևորգյանը (ծնվ. 1997թ.): Նույն օրը` ժամը 16:00-ին նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած վերքով բուժօգնության է դիմել նաև Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ռոբերտ Պետրոսյանը (1997թ.):
Դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ
2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, անչափահաս Ն.Ադամյանը Վանաձորի թիվ 24 դպրոցի
ետնամասում վիճաբանության մեջ է մտել նույն դպրոցի 4 աշակերտների հետ՝ վերջիններիս կողմից նույն դպրոցում սովորող
իր քրոջը պարբերաբար վիրավորելու հարցի շուրջ, որի ընթացքում դանակով հարվածել է նրանցից երկուսին՝ Տ.Գևորգյանի
կրծքավանդակի շրջանին, ապա Ռ.Պետրոսյանի գոտկային շրջանին, և դիմել փախուստի:
02.12.14թ.՝ ժամը 22:30-ին, Ն.Ադամյանը (ծնվ1997թ.) մեղայականով ներկայացել է։ Նույն օրը նա ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
դատավճռով:
Նմանատիպ նյութեր
11840 դիտում
18:29 14-10-2018
Բացահայտվել է Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է
12990 դիտում
11:19 05-04-2015
Մաշտոցի ոստիկանները պարզում են 35-ամյա երիտասարդի դանակահարության մանրամասները
Այս բաժնից
493 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
424 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ