211652_close_icon
views-count3553 դիտում article-date 09:58 04-12-2014

Ուզո՞ւմ եք դոլար գնել, համեցեք Մալաթիայի շուկա. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Հայաստանի արտարժութային շուկայում նախօրեին ստեղծված իրավիճակը ընդհանուր առմամբ պահպանվում էր նաև երեկ: Բանկերն ու փոխանակման կետերը արհեստական փոխարժեք էին սահմանել որոնցով դոլարի վաճառք չէին իրականացնում: Որոշ փոխանակման կետերում վաճառքի էր հանվում փոքր քանակությամբ դոլար 455-460 դրամով, ինչը կախված էր նրանից, թե տվյալ պահին որևէ մեկից այդ փքխանակման կետը դոլար գնե՞լ էր, թե ոչ: Փոխանակման կետերի աշխատակիցները պնդում էին, որ մայրաքաղաքում մի քանի խմբեր են ձևավորված, որոնք շրջում են փոխանակման կետորում և գնում այդ փոքր քանակությամբ դոլարները: Կանխիկ դոլար ձեռք բերելու միակ հուսալի բորսան Մալաթիայի շուկան է, որտեղ մեկ դոլարի վաճառքի գինը երեկ տատանվում էր 480-490 դրամի սահմաններում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր