211652_close_icon
views-count1159 դիտում article-date 10:42 04-12-2014

Վախն ու ճնշված թշնամանքը՝ ապակառուցողական մթնոլորտի պատճառ. Առավոտ. խմբագրական

Առավոտ թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Եթե մենք հանկարծ ստորագրեինք ԵՄ-ի հետ պայմանագիրը, Ռուսաստանը մեզ Ուկրաինայի օրը կգցեր: Նրանք, ովքեր այդպես են ասում, կարծում են, թե հաճոյախոսում են մեր բարեկամ երկրին: Իրականում դա սարսափելի մեղադրանք է Ռուսաստանի հասցեին։ Եթե Ռուսաստանի ջատագովների այդ ենթադրությունը ճիշտ է, ապա նման երկրի հետ բարեկամական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չէ կառուցել: Ռուսաստանն ընկալում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը որպես իր դեմ ուղղված քաղաքականություն և խիստ ջղայնացած է այն երկրների վրա, որոնք այդ ծրագրին ակտիվորեն մասնակցում էին: Նույն մտածողության արտահայտությունն է: Հայրը ջղայնանում և պատժում է սխալ վարք դրսևորած իր զավակներին: Ըստ գերմանացի փիլիսոփա Էրիխ Ֆրոմի՝ նշված թշնամանքը, որը գարգանում է հոր նկատմամբ, դառնում է հենց բնավորության գործոն: Այն կարող է մեծացնել երեխայի վախը հորից և բերել ավելի մեծ ենթարկվածության, իսկ կարող է նաև առաջացնել անառարկայական ընդվգում կյանքի դեմ ընդհանրապես: Ահա այս՝ խիստ հորից վախ կոչվող նևրոզի քաղաքական արտահայտությունն են վերը նկարագրված երկու դատողությունները, որոնք բնորոշ են մեր քաղաքական վերնախավին և հասարակության մեծամասնությանը: Վախն ու ճնշված թշնամանքը, փոխկապակցված երևույթներ են և հանգեցնում են ապակառուցողական մթնոլորտի»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր