211652_close_icon
views-count1183 դիտում article-date 17:26 08-12-2014

Այսօր հայ ժողովուրդը 100 տարի առաջ ճնշված ու բզկտված ազգը չէ. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում մասնակցեց «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումներին, որը նվիրված էր ցեղասպանությունների իրավական հարցերի քննարկմանը, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Հրանուշ Հակոբյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Այսօր հայ ժողովուրդը 100 տարի առաջ ճնշված, բզկտված, ավեր ու արյուն տեսած ազգը չէ, ճիշտ է փոքր է այն տարածքը, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, սակայն հզոր, ուժեղ և կազմակերպված են աշխարհի 10 միլիոն հայերը, որոնք երբեք չեն լռելու, պայքարելու են ցեղասպանության ճանաչման, դատապարտման և նրա հետևանքների վերացման համար: Պայքարելու են, քանզի այսօր մենք կիսում ենք ցեղասպանության ավերիչ հետևանքները»: Սփյուռքի նախարարն ընդգծեց. «Պետք է Ցեղասպանության հետևանք համարել այն, որ մի ամբողջ ազգ տառապանքի, մտորումների մեջ է, որ միլիոնավոր զավակներ չծնվեցին: Մենք կորցրել ենք ամեն ինչ: Մնացել են պատմական հիշողությունները»: Ելույթի ավարտին Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ և ՌՀմ-ի նախահագ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին նման նախաձեռնության համար, ինչպես նաև Եվրոպական հրեական պառլամենտի պատգամավորներին՝ Հայաստան գալու և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նման լսումներ կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր