211652_close_icon

Կա մեկ այլ վախ, որ ավելի բազմաշերտ բնույթ ունի. դա ազգային մակարդակով ձևավորված հասարակական կարծիքին հակադրվելու վախն է. Առավոտ

views-count1192 դիտում article-date 10:46 21-04-2015
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Վերջերս մի քանի օրվա տարբերությամբ երկու բանավեճ եմ վարել՝ երկուսի դեպքում էլ 60-ն անց մարդկանց զրուցակիցներն էին 40-ին մոտ մասնակիցներ: Չեմ ուզում անունները տալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես դատավորի դեր եմ ստանձնել՝ 4-ն էլ զարգացած, կարդացած, խորը ինտելեկտով մարդիկ էին: Բայց ինձ թվաց, որ երկու դեպքում էլ «տարեցների» մտածողությունն ավելի ազատ է և անկաշկանդ, քան երիտասարդներինը: Վերջիններիս մտքերը գուցեև ավելի ճիշտ էին, բայց ավելի շաբլոնային, պակաս «ռիսկային»: Թվում է, թե պետք է հակառակը լիներ՝ որքան քիչ է մարդ ապրել «սովետի» պայմաններում, այնքան պետք է զուրկ լինի տարբեր տեսակի վախերից: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ. «վախերը» նույնպես տարբեր են լինում: Կա գենետիկական վախ, որ գիշերը քո դուռը կթակեն, կմտնեն «քաղաքացիական հագուստով մարդիկ», տակնուվրա կանեն քո բնակարանը ու կտանեն քեզ անհայտ ուղղությամբ: Սակայն կա մեկ այլ վախ, որ ավելի բարդ, ավելի բազմաշերտ բնույթ ունի՝ դա սեփական խմբի կամ ավելի լայն՝ ազգային մակարդակով ձևավորված հասարակական կարծիքին հակադրվելու վախն է»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր