211652_close_icon
views-count1256 դիտում article-date 14:00 04-12-2014

Բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանի աջակցությամբ կահավորվել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը

Բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանը պարգեւատրվեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի շնորհակալագրով` կապանցի մանուկների հանդեպ ցուցաբերած հոգատարության եւ Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի կահավորման նպատակով կատարած բարեգործության համար: Բարերարին շնորհակալագիրը հանձնեց Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը՝ դեկտեմբերի 4-ին քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ: Կարո Պերպերյանը, 2009թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հիմնանորոգված եւ ժամանակակից բուժսարքավորումներով համալրված բաժանմունքի համար, ութ մլն դրամ արժողության գույք՝ մահճակալներ, սառնարաններ, հեռուստացույցներ, բժշկական կշեռքներ, պահարաններ տրամադրեց: Բարեգործության համար ընտրված էր Կապանը, քանի որ դա բարերարին առաջարկել էր «Ապավեն համայնքներին» բաեգործական կազմակերպության գործադիր տնօրեն ընտանեկան բժշկուհի Սուսաննա Օնանյանը, ով համագործակցում է Կապանի հիվանդանոցի հետ եւ տեղյակ է նրա խնդիրներին: Կարո Պերպերյանին իր շնորհակալությունը հատնեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդիա Հովհաննիսյանը եւ նրան նվիրեց իր հեղինակած «Սիսական ջոկատ» գիրքը:

Նմանատիպ նյութեր