1219 դիտում
14:22 08-03-2019
Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը կժամանի Հայաստան
Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա ֆինանսավորմամբ կառուցվել եւ վերանորոգվել են հոգևոր, կրթական ու մշակութային օջախներ, այդ թվում՝ դպրոցներ և եկեղեցիներ: Նրա հովանավորած ծրագրերով բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել եւ վերապատրաստվել Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի համալսարաններում: «Վաչե և Թամարա Մանուկյան» ֆոնդի նվիրատվությամբ իրականացվում են մշակութային, կրթական եւ առողջապահական բազմաթիվ նախագծեր: Վաչե Մանուկյանի աջակցությամբ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրում բացվել «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
14:00 04-12-2014
Բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանի աջակցությամբ կահավորվել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը
11617 դիտում
18:53 27-10-2020
Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»