Խորքային հորի լուծարումը` ջուր խնայելու միջոց. տեսանյութ
Արարատյան դաշտավայրի 244-րդ խորքային հորը Արաքս համայնքում է փակվում: Ստորգետնյա ջրի անտեղի կորուստ այլևս չի լինի: Հորը նախկինում Վարդան Մարկոսյանն էր օգտագործում, ստորերկրյա ջրով ձկնաբուծական տնտեսությանն էր զարգացնում: Ձկնաբուծարանը մի քանի տարի առաջ փակվեց, խորքային հորն էլ դարձավ համայնքի սեփականությունը: Ջրի անտեղի կորուստը կանգնեցնելու առաջարկը գյուղապետարանինն է եղել: Բնապահպանության նախարարության աշխատակիցներն ուսումնասիրել էին և համոզվել` խորքային հորերը պահելը նպատակահարմար չէ:
Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը խորքային հորերի հետ կատարած աշխատանքները թվերով է ներկայացնում: 2250 լիտր/վայրկյան ջուր են խնայել միայն վերջին 5 ամիսների ընթացքում` հորերը կոնսերվացնելու, լուծարելու և փականներով ջրի հոսքը նվազեցնելու արդյունքում: Արաքս համայնքում երկու հոր արդեն փակվել է, ևս երեքը կոնսերվացվել: Կոնսերվացված խորքային հորերը ոռոգման նպատակով կարող են կրկին շահագործվել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38032]Armnewstv.am[/url]