211652_close_icon
views-count1134 դիտում article-date 10:06 05-12-2014

ԵՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ հետաքրքիր է, ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ի անդամ դառնալը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Այս իմաստով կարող են բավական հետաքրքիր զարգացումներ լինել։ Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն ունի կառավարման որոշակի մարմիններ և դրանք նախատեսված են կառավարման նախագահական համակարգի համար։ նախագահական համակարգի համար: ԵՏՄ-ն ունի բարձրագույն տնտեսական խորհուրդ, որը գործում է նախագահների ձևաչափով, և այս մարմինը, ըստ էության, ԵՏՄ բարձրագույն մարմինն է: ԵՏՄ բոլոր երկրներում գործում է նախագահական համակարգ, որտեղ նախագահը ունի ռեալ իշխանություն: Այս ֆոնին, ահա, հարց է ծագում, թե ինչքանո՞վ են սահմանադրական փոփոխությունները, որի հնարավորության մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, համապատասխանում այս իրողություններին: Մի քիչ դժվար է հավատալ, որ ԵՏՄ մտնելուց հետո էլ իշխանությունը կփորձի առաջ մղել Հայաստանի կառավարման համակարգը փոխելու գաղափարը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր