Նվերներ՝ Երևանի քաղաքային բյուջեի հաշվին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեի հաշվին որոշել են Ձմեռ պապի և ամանորյա պարկ պատրաստել: Թերթին հայտնի է դարձել , որ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-ին պայմանագիր է կնքել «Էնի Ռոուզ» ծաղկի և հարսանյաց սրահի հետ և ձեռք է բերել ամանորյա զարդարված տուփ, կողով՝ իրենց պարունակությամբ և հուշանվերներով:
Ըստ պայմանագրի՝ զարդարված տուփի մեջ պետք է լինեն շոկոլադ, չիր, թեյ, գինի, կոնյակ, նույնը նաև՝ կողովի մեջ: Այս ամենի համար Երևանի համայնքային բյուջեից վճարվել է 3 մլն 300 հազար դրամից մի փոքր պակաս գումար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։