726 դիտում
18:04 25-11-2015
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» Երևանի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և համապատասխան նախագծերը ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցերը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանրային բաց լսումների եղանակով ս.թ. նոյեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 20-ը կազմակերպված հանրային քննարկման արդյունքները: Հանրային քննարկումների հրավերով սահմանված ժամկետում նախագծերի վերաբերյալ կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցության դիմումներ չեն ներկայացվել, հետևաբար հանրային բաց լսումներ տեղի չեն ունեցել: Առաջարկությունները ներկայացվել են խորհրդի անդամների կողմից, որոնք քննարկվել և ամփոփվել են:
«Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևանի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների արդյունքում նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, մյուս նախագծերում փոփոխություններ չեն կատարվել: Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
909 դիտում
13:09 25-11-2015
Կայացել է Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը
898 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
787 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»