«Բորուսիա» - «Հոֆենհայմ». թիմերի հավանական մեկնարկային կազմերը
Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կփորձի վերջ դնել անհաջող հանդիպումների շարքին: Դրա համար Յուրգեն Կլոպի սաներին անհրաժեշտ կլինի սեփական հարկի տակ հաղթել «Հոֆենհայմ»-ին: Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Բորուսիա» - «Հոֆենհայմ» խաղը տեղի կունենա այսօր՝ ժամը 23:30-ին:
[b]«Բորուսիա».[/b] Վայդենֆելլեր – Պիշչեկ, Սուբոտիչ,Հյումելս, Շմելցեր – Բենդեր,Կեհլ, Մխիթարյան, Կագավա, Գրոսկրոյտց - Օբամեյանգ
[b]«Հոֆենհայմ».[/b]Բաուման – Կիմ, Բիչակչիչ, Զյուլե, Բեկ – Պոլանսկի, Շվեգլեր, Ֆոլանդ, Ֆիրմինո, Էլյունուսի - Մոդեստե
Նշենք, որ 13 տուրից հետո «Բորուսիա»-ն 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Հոֆենհայմ»-ը 20 միավորով գտնվում է 7-րդ տեղում: