211652_close_icon
views-count1395 դիտում article-date 16:18 05-12-2014

Թունավորվել են պահածոյացված սմբուկից

Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Լիլիթ Պ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 2004 թ. ծնված Հրաչիկ Հ.-ն, 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն: Պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 9 հասցեում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետևանքով թունավորվել են: Նշանակվել է ԴԲՓ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր