211652_close_icon
views-count2134 դիտում article-date 23:33 05-04-2014

Պահածոյացված միջատներն ու ճիճուներն արդեն վաճառքում են

Աշխարհում 2 միլիոնից ավելի մարդ իր սննդակարգում ներառել է տարբեր տեսակի միջատներ: Եվրոպացիների համար դա երկար ժամանակ էկզոտիկա է համարվել մինչև այն պահը, երբ գիտնականները հայտարարեցին, որ ժամանակն է միսը փոխարինել միջատներով: Հոլանդիայի կառավարությունն արդեն իսկ մեծ գումար է հատկացրել սննդակարգում միջատներ ընդգրկելու ծրագրի մշակմանը, իսկ Մեծ Բրիտանիայում արդեն հայտնվել են պահածոյացված միջատներ: Ընդամենը 25 ֆունտ ստեռլինգով կարելի է գնել պահածոյացված մորեխներ՝ թթվասերի մեջ, կարիճներ՝ ջրիմուռներով, կրիկետներ, ճիճուներ, մրջյուններ և բզեզներ՝ տարբեր սոուսների մեջ: Փորձագետները չեն բացառում, որ մի քանի տարի անց միջատներն ամբողջությամբ կներառվեն եվրոպացիների սննդակարգում:

Նմանատիպ նյութեր