1438 դիտում
17:32 05-12-2014
Կիթառ դասավանդող Նաիրան սաներից գումար է վերցրել, որ տանի Հունաստանում կայանալիք երաժշտական փառատոնին , բայց ոչ մի տեղ էլ չի տարել ու խաբեությամբ տիրացել նրանց գումարներին
55-ամյա Նաիրա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի հափշտակություն կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, Հունաստանում կայանալիք երաժշտական փառատոնի հարմար առիթն օգտագործելով, իր մոտ կիթառի դասընթացներին հաճախող երեխաների և այլ անձանց մասնակցությունը հիշյալ փառատոնին ապահովելու պատրվակով, 2014թ. մայիս-հուլիս ամիսներին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների տարբեր վայրերում չարաշահելով Անուշ Սարգսյանի, Սոֆիա Մովսիսյանի, Գայանե Կանդայանի և Հասմիկ Պողոսյանի վստահությունը` նրանցից վերցրել է ընդհանուր առմամբ խոշոր չափերի՝ 2.195.800 ՀՀ դրամին համարժեք 5.390 ԱՄՆ դոլար գումար:
Սակայն փառատոնին մասնակցությունն ապահովելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել և խաբեությամբ տիրացել է նշված գումարին:Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 –րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
871 դիտում
11:28 16-01-2025
Բեյրութում հայ է սպանվել
1207 դիտում
10:48 16-01-2025
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
646 դիտում
10:23 16-01-2025
Հանրապետությունում շարունակվող սեզոնային գրիպի պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. ԱՆ